7 տարեկանից ոչ մեծ հինգ երեխա երկար ժամանակով հայտնվել են ջրի մեջ այն բանից հետո, երբ ավտոմեքենան, որում նրանք գտնվել են, ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքում ընկել է ջրամբարը՝ հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 1-7 տարեկան երեխաներին ջրից դուրս բերելու գործողությունը տևել է ընդհանուր առմամբ 45 րոպե: Բոլոր երեխաները գտնվում են անգիտակից վիճակում, նրանց վիճակի մասին ավելի հստակ տվյալներ չկան:
Մեքենայի ղեկին եղել է 23-ամյա կին, ով կարողացել է ինքնուրույն դուրս գալ ջրասուզված մեքենայից: Վթարի պատճառը կարող էր լինել սայթաքուն ճանապարհը: Ոստիկանությունը չի կարծում, թե կինը միտումնավոր է ավտոմեքենան գցել ջրամբարը:










































