ԱՄՆ արդարադատության նախկին նախարար և սենատոր Ռոբերտ Քենեդիի զարմիկը՝ Մայքլ Սքեյքելը, ով մարդասպանության համար դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, 1.2 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով գործը վարող դատավոր Թոմաս Բիշոփին:
Նրա գործով դատական գործընթացը անցկացվում է ԱՄՆ Սթեմֆորդ քաղաքի դատարանում: Սույն թվականի հոկտեմբերին դատավոր Բիշոփը վճռեց, որ 53-ամյա Սքեյքելի գործը պետք է վերանայվի, քանի որ վերջինիս դատավճիռն «այնքան էլ հիմնավորված չէ», իսկ դատապարտյալի նախկին փաստաբանը վատ է ներկայացրել պաշտպանյալի շահերը: Նոր դատական գործընթացի օրը դեռևս նշանակված չէ:
Դատախազությունն արդեն հայտարարել է, որ կվիճարկի դատարանի այս որոշումը:









































