Ռիգայում սուպերմարկետի փլուզման զոհերի թիվը հասել է 18-ի: Վիրավորների թիվը կազմում է շուրջ 40՝ հաղորդում է Delfi պորտալը:
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին:
Փլատակների տակ են շարունակում մնալ կենտրոնի առնվազն երեք աշխատակիցներ:
Maxima առևտրի կենտրոնը փլուզվել է նոյեմբերի 21-ի երեկոյան: Սկզբում փլվել են սուպերմարկետի տանիքը և պատերից մեկը: Երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, փլվել է ևս մեկ պատ:
Հիշեցնենք, որ Լատվիայի կառավարությունն այսօր, տեղի ժամանակով ժամը 9.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 11.00-ին), արտակարգ հանդիպում կանցկացնի՝ կապված Ռիգայում Maxima սուպերմարկետի շենքի փլուզման հետ:
Ռիգայի փոխքաղաքապետ Անդրի Ամերիքսի խոսքով՝ ըստ ամենայնի, վթարի պատճառը կարող էր լինել շինարարների թույլ տված սխալները:











































