«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պարզվում է` ԲՀԿ-ն գաղտնապահ է ոչ միայն Մաքսային միության, այլև մյուս բոլոր հարցերում: Երկու օր շարունակ ԲՀԿ «բոլոր ատյաններին» ուղղված թերթի զանգերին ու հարցին որևէ մեկը չի պատասխանել. խոսնակ Իվետա Տոնոյանի կոմպետենցիայի շրջանակում չէր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Հովհաննիսյանի գործավարուհին ասել է, որ կզանգեն, տեղյակ կպահեն՝ չեն զանգել: Հիմնադրամի երիտթևի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը ողջ օրը չէին պատասխանում հեռախոսազանգերին:
Տիգրան Ուրիխանյանը` նույնպես: Հարցն անչափ պարզ էր ու ոչ քաղաքական. ԿԳՆ-ն ուսանողներին աջակցելու խնդրով իրեն առանձին-առանձին դիմած ԲՀԿ և «Ծառուկյան» հիմնադրամի երիտթևերի ներկայացուցիչներ Վահե Էնֆիաջյանին և Վահան Բաբայանին նոյեմբերի 4-ին և 13-ին պատասխանել է, որ ինչպես մյուսների` Կարեն Կարապետյանի, Լևոն Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի դեպքում է բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինը դիմել ուսանողների աջակցման խնդրով, այնպես էլ իրենց դեպքում պետք է դիմեն ոչ թե իրենք, այլ հիմնադրամի ղեկավար մարմինը:
Թերթին հետաքրքրել է. դիմե՞լ է «մարմինը` ղեկավար», թե՞ ոչ. եթե` ոչ, ինչո՞ւ: Ոչ մի պատասխան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:











































