Իրանը և միջազգային «Վեցյակն» ուրբաթ օրը կշարունակեն բանակցությունները, արդեն կայացած հանդիպումները լավ մթնոլորտում են անցել: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքում այս մասին հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մանը:
Նա նշել է, որ կողմերի միջև մի շարք չլուծված հարցեր են մնացել, և բանակցությունները Ժնևում կշարունակվեն այնքան, որքան պահանջվում է առաջընթացի համար, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Սկզբում բանակցությունները հինգշաբթի-ուրբաթ օրերի համար էին ծրագրված, սակայն մենք այստեղ կմնանք այնքան, որքան հարկավոր է առաջընթացի համար»,- ասել է Մանը:
Կողմերը չեն մեկնաբանում, թե արդյո՞ք Ժնևում տեղի կունենա Իրանի և «Վեցյակի» նախարարների հանդիպումը: Դրանից բացի, բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են գաղտնիություն պահել և չհրապարակել քննարկման մանրամասները:







































