Լոնդոնի տներից մեկում բրիտանական ոստիկանությունը բացահայտել է երեք կանանց, որոնք շուրջ 30 տարի ստրկուհու կարգավիճակում են գտնվել տան սեփականատերերի մոտ` հաղորդում է The Guardian-ը:
Առկա տեղեկատվության համաձայն` ոստիկանությունն ազատել է 59-ամյա մալայզիացի, 57-ամյա իռլանդացի և 30-ամյա բրիտանացի կանանց:
Հաղորդվում է, որ նրանց ստրկության մեջ պահել է տարեց զույգը` 67 տարեկան կինը և նրա ամուսինը: Ոստիկանությանը տեղեկատվություն է տրամադրել Freedom Charity հիմնադրամն այն բանից հետո, երբ նրանց դիմել է տուժածներից մեկը:










































