Լատվիայի մայրաքաղաքում փլվել է առևտրի կենտրոնի տանիքը, երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ: Նրանց թիվը ճշտվում է: Ռիգայի փոխքաղաքապետը հայտնել է հնարավոր պայթյունի մասին:
«Առայժմ երկու զոհվածների ենք գտել, տուժածների թիվը ճշտվում է: Շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- տեղեկացրել է Լատվիայի հրշեջ-փրկարար ծառայությունը:
Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի տանիքը փլվել է երեկոյան՝ սուպերմարկետի գերծանրաբեռնված ժամին, ոորի պատճառով տուժածների թիվը կարող է մեծ լիել:
Ինչպես նշում են ականատեսները, կայանատեղին լցված է ապակու կտորներով, որոնք թափվել են օդային ալիքից դուրս մղված պատուհաններից և դռներից: Դեպքի վայրում շտապօգնության տասնյակ մեքենաներ կան: Առևտրի կենտրոնի շենքում էլեկտրականություն չկա, այդ պատճառով էլ փրկարարները ստիպված են լուսարձակների օգնությամբ աշխատել:
Ինչպես տեղեկացնում է «Դելֆի» պորտալը՝ հիմնական հարվածը բաժին է ընկել բանջարեղենի բաժնին, ինչպես նաև առևտրի կենտրոնում տեղակայված Drogas խանութին:
Դեպքի տարածքը 500 ք/մ է կազմում: Ոստիկանությունը շրջափակել է այն:









































