Օրերս Life&Style տաբլոիդը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Քիմ Քարդաշյանը կլինիկայում 80 հազար դոլար է ծախսել նիհարելու համար:
33-ամյա Քիմ Քարդաշյանի լուսանկարը տեղադրել են ամսագրի շապիկին, իսկ կողքին գրառում կա՝ «խաբեությամբ նիհարածը»: Հոդվածի հեղինակը պնդում է, որ Քարդաշյանն Ատկինսի դիետայով չի նիհարել, այլ այցելել է Epione կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Սայմոն Ուրիանին, ով խորհուրդ է տվել Քիմին նախկին չափերին վերադառնալու համար օգտվել պլաստիկ վիրաբուժության հնարավորություններից:
Քիմ Քարդաշյանին բարկացրել է այս սկանդալային նյութը, որը շրջանառության մեջ են դրել լրագրողները: Նախօրեին նա Twitter-ում բավականին հուզախռով գրել է. «Ես արդեն հոգնել եմ՝ լսելով, որ նիհարելու համար պլաստիկ վիրաբույժներին եմ դիմել: Դա սուտ է: Ես այնքան երկար եմ ինքս ինձ վրա աշխատել ճիշտ սնվելու համար: Ես շատ եմ ֆիթնեսով զբաղվել: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ դժվար է դա, սակայն ես ինքնուրույն եմ այդ ամենին հասել: Ես այնքան եմ հպարտանում իմ ձեռքբերումներով, որ ոչ ոք թող չփորձի ստել պլաստիկ վրահատությունների մասին: Խոսեք, ինչ ուզում եք, սակայն ես ձեր ճանաչած ամենակարգապահ մարդն եմ»:
Դրանից բացի, Քանյե Ուեսթն էլ է Քիմին արգելել պլաստիկ վիրահատություն անել, քանի որ նրա մայրը 58 տարեկան հասակում մահացել է անհաջող պլաստիկ վիրահատությունից, գրում է spletnik.ru-ն:







































