Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը կավելանա: 2014թ.-ի պետբյուջեի նախագծով ավելացումը 8,7 մլրդ դրամ է:
Ըստ Առողջապահության նախարարության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանի կիջեցվի նաև պետպատվերից օգտվելու համար սոցիալական կարգավիճակի միավորների շեմը: Այժմ պետպատվերից օգտվելու հնարավորություն ունեն այն քաղաքացիները, որոնք սոցիալական կարգավիճակին վերաբերող միավորները չեն գերազանցում 36-ը, սակայն 2014թ.-ին շեմը կիջեցվի մինչև 30 միավոր:
Պետպատվերը մեր բուժհաստատութուններում ամենաարդիական խնդիրներից և քաղաքացիներին ամենաշատը հուզող հարցերից է, քանի որ սովորաբար տարվա երկրորդ կեսին պետպատվերի համար սահմանված չափն ավարտված է լինում:










































