Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեքսով է զբաղվել անչափահասների հետ՝ գումարի ու թանկարժեք զարդերի դիմաց՝ ասվում է Միլանի դատարանի բացատրական ամփոփագրում՝փոխանցում է Rai News 24 հեռուստաալիքը:
Ավելի վաղ դատավարության ընթացքում Քարիմա Ալ-Մարուգը (Ռուբի) երդվել էր՝ ասելով, որ երբեք ինտիմ կապի մեջ չի մտել Իտալիայի նախկին վարչապետի հետ: Սակայն այսօր մամուլի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում խոսվում է ապացույցի առկայության մասին, որ նա եղել է մարմնավաճառների խմբի անմիջական մասնակից, ովքեր վճարովի սեռական ծառայություններ են մատուցել Արկորի առանձնատանը: Ավելին՝ Բեռլուսկոնին իմացել է, որ Ալ-Մարուգն անչափահաս է:
«Ապացուցված է, որ մեղադրյալը սեռական կապեր է ունեցել Քարիմա Ալ-Մարուգի հետ՝ գումարի ու թանկարժեք զարդերի դիմաց»,- նշվում է փաստաթղթի տեքստում:
Գործով հետաքննությունն անցկացվել է 2011-ի գարնանից: Միլանի դատարանը հունիսին Բեռլուսկոնիին «Ռուբիի գործով» դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Նա նաև ցմահ զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:









































