Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամի ծառայություններով:
Mirror-ի փոխանցմամբ՝ Մոուրինյոն թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է ձեռք բերել Լամի տրանսֆերը, ով, ըստ պորտուգալացու, արժանի փոխարինող է 32-ամյա Էշլի Քոուլին:
Գերմանացի պաշտպանի՝ իր ներկայիս ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:







































