ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում 9-ամյա մի տղա, 13-ամյա քրոջ հետ վիդեոխաղի համար վիճաբանության ժամանակ, 25 մմ տրամաչափի ատրճանակով կրակել է վերջինիս գլխին:
Աղջիկը հոսպիտալացվել է, բայց հետո մահացել հիվանդանոցում. փամփուշտը վնասել է ուղեղը:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, դեռ հայտնի չէ, թե երեխան ինչպես է կարողացել ձեռք բերել ատրճանակը:
Հաղորդվում է, որ վիճաբանության պատճառը վիդեոխաղի վահանակի համար պայքարն է եղել: Աղջիկն այն չի տվել եղբորը, երբ վերջինս ցանկացել է խաղալ: Մայրն այդ պահին հարևան սենյակում կերակրելիս է եղել մյուս երեխաներին, և չի խառնվել նրանց վիճաբանությանը:
Գործը քննող տեղական շերիֆն ասել է, որ նախկինում նման դեպքի չի առնչվել: