Նուդիստ-ճանապարհորդների La liberte de la fesse շարժումը շրջագայում է Մերձավոր և Միջին Արևելքով, ինչպես նաև Աֆրիկայով: Մերկ զբոսաշրջիկներին արդեն նկատել են տարածաշրջանի ավելի քան 25 երկրներում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Շարժման մասնակիցները լիովին մերկ լուսանկարվում են տեսարժան վայրերի, բնակավայրերի ու վայրի բնության գեղատեսիլ համայնապատկերների, ֆլորայի ու ֆաունայի ներկայացուցիչների ֆոնին:
Նրանց նկատել են նաև տարածաշրջանի այնպիսի անհանգիստ անկյուններում, ինչպիսիք են՝ Աֆղանստանը, Եմենը, Սիրիան և Հարավային Սուդանը:
Շարժումը սկիզբ է առել 2009 թվականին, Ֆրանսիայում՝ Լիլ քաղաքի Քաղաքական գիտությունների ինստիտուտի միջանցքում: Աստիճանաբար շարժմանը միացել են աշխարհի տարբեր ծայրերից: Համաձայն պաշտոնական կայքի՝ ներկայում շարժումն ունի ավելի քան 680 մասնակից, ովքեր շրջել են աշխարհի 87 երկրներով ու լուսանկարվել:
Շարժումը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում:







































