Գործակալ Ռոբերտո Լա Ֆլորիոն, ով ներկայացնում է «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին հայտնել է, որ երիտասարդ ֆուտբոլիստը դեմ չի լինի ուսումնասիրել «Գալաթասարայ» տեղափոխության տարբերակը:
«Գալաթասարայ»-ը լավ պայմաններ է առաջարկում իր ֆուտբոլիստներին: Բացի այդ, թիմը միշտ հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայում: Ստեֆանի համար հաճելի է, որ իր ծառայություններով հետաքրքրված է Մանչինիի նման մարզիչ:
Մենք պատրաստ ենք ուսումնասիրել «Գալաթասարայ» տեղափոխության տարբերակը, եթե մեր ներկայացրած պահանջները բավարարվեն»,- ասել է գործակալը:





































