Նախորդ շաբաթ Վենեսուելայում սպեկուլյացիայի դեմ պայքարում գների իջեցման համար սկսված քարոզարշավի ժամանակ 50 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ՆԳ նախարար Միգել Ռոդրիգեսին:
ՆԳ նախարարի խոսքով` ձերբակալվածների թվում ինչպես վաճառականներ են, այնպես էլ մարդիկ, որոնք փորձել են բռնության դիմել խանութներ մտնելու փորձի ժամանակ, որտեղ ցածր գներով վաճառք է տեղի ունեցել:
«Նրանք բոլորը օրենքի առջև կկանգնեն»,- ասել է նախարարը:










































