ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին նախագահ Բիլ Քլինթոնը իրենց կանանց՝ Միշելի և Հիլարիի ուղեկցությամբ չորեքշաբթի հարգել են Ջոն Քենեդու հիշատակը, որը սպանվել էր 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում՝ հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ 42-րդ և 44-րդ նախագահները ծաղկեպսակ են դրել Վաշինգտոնի Առլինգթոնյան ազգային գերեզմանատանը հանգչող 35-րդ նախագահի շիրմին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Քենեդու աջակիցները:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, դրանից կարճ ժամանակ առաջ Սպիտակ տանը Օբաման ԱՄՆ բարձրագույն պարգև՝ Ազատության նախագահական մեդալ է հանձնել 16 դափնեկիրների, այդ թվում՝ Քլինթոնին: Գործող նախագահը գովասանքի խոսքեր է ասել Արկանզասի նահանգապետի, նախագահի և «Քլինթոնի գլոբալ նախաձեռնություն» բարեգործական կազմակերպության ղեկավարի պաշտոնում Քլինթոնի գործունեության վերաբերյալ, որը, Օբամայի կարծիքով, միլիոնավոր կյանքեր է փրկել: Նա իր երախտագիտությունն է հայտնել Բիլ Քլինթոնին ինչպես գոլֆի դաշտում, այնպես էլ դաշտից դուրս տրված խորհուրդների համար:
Պարգևատրվածների թվում են նաև առաջին ամերիկացի կին տիեզերագնաց Սալի Ռայդը և հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:










































