Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդը նոյեմբերի 20-ին ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել կանանց եպիսկոպոսների պաշտոն զբաղեցնելու իրավունք տալու համար՝ հաղորդում է The Guardian-ը:
Երրորդ՝ վերջնական քվեարկության ընթացքում սինոդի 378 անդամներ աջակցել են այդ նախաձեռնությանը, ութ մարդ դեմ է քվեարկել, 25-ը ձեռնպահ է մնացել:
Պարբերականը հիշեցնում է, որ կանանց՝ եպիսկոպոս ձեռնադրվելու հարցն Անգլիկան եկեղեցու պահպանողականների ու լիբերալների վեճերի պատճառ է եղել շուրջ 20 տարի:
2012-ին սինոդը քվեարկել է ընդդեմ այդ նորամուծության: Այնուամենայնիվ, սեպտեմբերի վերջին Լոնդոնդերրի եկեղեցու սպասավոր Փեթ Սթորին պատմության մեջ առաջին անգամ եպիսկոպոսի աստիճան է ստացել բացառության կարգով:










































