Հավայան հանգստավայրում զբոսաշրջիկների համար յուրօրինակ ատրակցիոն են ստեղծել` նրանց կզվարճացնեն շնաձկներով: Ծովային գիշատիչների հետ շփումը կարող են վայելել Hilton Waikoloa Village-ի հաճախորդները:
Ներկայումս հավայան հանգստավայրում գլխավոր զվարճալիքը վարժեցված դելֆիններն են, որոնց հետ զբոսաշրջիկները կարող են լողալ և խաղալ առանձին վճարի դիմաց: Սակայն վերջերս Hilton Waikoloa Village-ում դելֆիններին նաև 2 շնաձկներ են միացել:
5 տարեկան 2 արու շնաձկներից յուրաքանչյուրն ունի կես մետրից ավելի երկարություն:
Նշվում է, որ առաջիկայում զբոսաշրջիկների համար նոր ատրակցիոն կկառուցվի` գիշատիչների մասնակցությամբ: Ներկայումս մասնագետները տքնաջանորեն վարժեցնում են շնաձկներին:







































