Եվրախորհրդարանում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր չի ստորագրի առանց նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցի լուծման:
Տիմոշենկոյի անձնական կայքում չորեքշաբթի հաղորդվել է, որ այդ մասին Գրիբաուսկայտեն հայտարարել է AFP-ին տված հարցազրույցում:
«Եթե Տիմոշենկոյի հարցը լուծող օրենք չընդունվի, ԵՄ անդամ երկրները, անխոս, չեն ստորագրի Ուկրաինայի հետ համաձայնագիրը»,- ասել է նա:
Նախագահի խոսքերով՝ Ուկրաինայի ղեկավարությանը նոյեմբերի 19-ին զգուշացվել է բոլոր սպառնալիքների մասին այն դեպքում, եթե «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովում չստորագրվի Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
«Ոչ մի երաշխիք չկա, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մեկ կամ երկու տարուց: Հարաբերություններում դադարը կարող է երկար ժամանակով ձգվել»,- ընդգծել է նա:









































