Անգլիական գահաժառանգ արքայազն Ջորջն իր ծնողների՝ Քեյթ Միդլթոնի ու արքայազն Ուիլյամի գլխավոր հպարտությունն է: Թագավորական «պիկնիկի» ժամանակ երիտասարդ մայրիկը հպարտությամբ պատմել է, որ իրենց փոքրիկը շատ է մեծացել:
Բարեգործական միջոցառման ժամանակ ելույթ ունեցող Ահարոն Ռասսել-Էնդրյուսը խոսքը փոխանցել է Քեյթին, ով պատմել է փոքրիկի մասին:
«Ջորջը շատ արագ է մեծանում: Արդեն նրա հագին շատ լավ լինում է 6 ամսականների համար նախատեսված հագուստը, որն, ի դեպ, դու ես նվիրել»,- նշել է նա:
Պատմելով այն մասին, թե ինչպես է Ահարոնի դուստրը խլել հոր ձեռքից այդ հագուստը, երբ նա ցանկացել է այն Քեյթին նվիրել, դքսուին հավելել է. «Երեխաները շատ պահանջկոտ են այդ տարիքում»:







































