Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Պորտուգալիայի ընտրանու առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մոլորակի ուժեղագույն ֆուտբոլիստն է:
«Ռոնալդուն լավագո՞ւյնն է աշխարհում. դե, նա յուրահատուկ է, բայց… եթե Ռոնալդուին 3 անգամ հակագրոհների ժամանակ հնարավորություն ես տալիս, ապա նա խփում է նույնքան գոլ:
Սա մեզ համար մեծ հիասթափություն դարձավ, սակայն հաղթեց լավագույն թիմը: Ես սկսեցի հավատալ, որ մենք կհայտնվենք «Մունդիալ-2014»-ում, երբ 2 գնդակ խփեցինք, սակայն Պորտուգալիան ավելի ուժեղ էր»,- ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի անցումային փուլում պորտուգալացիները նվաճեցին Բրազիլիա մեկնելու ուղեգիր` հաղթահարելով շվեդների արգելքը: Իբրահիմովիչն ընտրանիների 2 հանդիպումներում դարձավ 2, իսկ Ռոնալդուն` 4 գոլի հեղինակ:






































