Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մերկացել է ապագա ամուսնու՝ Քանյե Ուեսթի խնդրանքով:
Երիտասարդ մայրիկն առանց վերնազգեստի հայտնվել է ռեփեր Քանյե Ուեսթի նոր Bound-2 տեսահոլովակում, որի պրեմիերան կայացել է Էլեն Դեջեներեսի հեռուստաշոուի ժամանակ:
Տեսահոլովակում Քիմն ու նրա փեսացուն կրքոտ զգացմունքներ են ցուցադրում:
Սիրահարված ծնողների տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում, որն այն անվանել է տարվա «ամենաանսպասելի» և «սեքսուալ» տեսահոլովակներից մեկը:










































