Երևան ժամանած Քուվեյթի մայրաքաղաք Էլ-Քուվեյթի նահանգապետարանի պատվիրակության անդամները նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Նասեր Տաքի Աբդ Ալհուսեյն Ռաջաբի գլխավորությամբ այցելել են նաև Մատենադարան։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հյուրերը ծանոթացել են հայկական գրագրության հնագույն նմուշներին, ինչպես նաև Մատենադարանում պահպանվող արաբական ձեռագրերին։











































