Իտալական «Կալյարի»-ն պաշտոնապես հաստատել է դարպասապահ Անտոնիո Ադանի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը:
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճում` կնքելով մեկ տարվա պայմանագիր` այն երկարաձգելու հնարավորությամբ:
26-ամյա իսպանացին «Կալյարի»-ում հանդես կգա 26 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին «Արքայական ակումբ»-ը խզել էր Ադանի հետ պայմանագիրը:









































