Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ափսոսանք է հայտնել թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի վնասվածքի կապակցությամբ:
Հիշեցնենք` Վալդեսը վնասվածք է ստացել ՀԱՀ ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Նախնական հետազոտությունների համաձայն` դարպասապահը աջ ոտքի ձկնամկանի լուրջ վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել շուրջ մեկ ամիս:
«Վալդեսի վնասվածքն ավելի մեծ ցավ է պատճառում, քան պարտության փաստը»,- ասել է դել Բոսկեն:





































