Նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:
Մեկնած օպերատիվ խումբը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցից ոստիկանության բաժնի տարածք է տեղափոխել նշված ավտոմեքենան` բեռնված փայտանյութով: Մեքենայի վարորդը` 1992 թ. ծնված Բաղարբեկ Ռ.-ն, փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ այն կտրել է նոյեմբերի 18-ին` Դեբեդ գյուղի հարակից անտառից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:








































