Նոյեմբերի 20-ին Ստրելնի Կոնստանտինովյան պալատում տեղի կունենա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, օրակարգում ներառված է 27 հարց, որոնք միավորված են 31 փաստաթղթի մեջ:
Ուշադրության կենտրոնում կգտնվեն ԱՊՀ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը: Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները ԱՊՀ շրջանակներում կքննարկեն Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրագործման ընթացքը, կստորագրվի Համաձայնագիր ազգային տնտեսական սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվության մասին:
Հարցերի առանձին խումբ նվիրված է էներգետիկ ոլորտում համագործակցությանը, բացի այդ՝ նիստին ենթադրվում է ընդունել ռազմավարություն՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ պետությունների համագործակցության զարգացմանը մինչև 2020թ. ընկած ժամանակահատված:
Ավանդաբար առանձնակի ուշադրություն կդարձվի հումանիտար համագործակցությանը, կստորագրվի նաև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի մասին համաձայնագիր, կհաստատվի Պետական ռադիոտեղորոշիչ ճանաչման միասնական համակարգի զարգացման կոնցեպտ և այլն: