Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել շվեդական կահույքի հսկա IKEA-ի ֆրանսիական մասնաճյուղի երեք ղեկավարների դեմ: Այս մասին գրում է Le Monde-ը:
Գլխավոր տնօրեն Ստեֆան Վանովերբեկին, նախկին գլխավոր տնօրեն Ժան Լուի Բայոյին և ֆինանսական հարցերով տնօրեն Դարիուշ Ռիշերտին մեղադրել են իրենց աշխատակիցներին ու հաճախորդներին լրտեսելու մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր թոփ մենեջերների ձերբակալության ու հարցաքննության մասին:
Ոստիկանությունը նաև միջոցառումներ է սահմանել IKEA-ի դեմ: Ընկերության ֆրանսիական մասնաճյուղին պարտավորեցրել են 500 հազար եվրոյի ավանդ ներդնել՝ քաղաքացիական հայցերով հնարավոր փոխհատուցումները մարելու համար:
Գործով հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ընկերության շտաբում խուզարկություններ էին անցկացվել:







































