Դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Ձիթհանքով և Ջաջուռավան համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ջաջուռավանի ղեկավարի համար այս պահի դրությամբ առաջադրվել է երկու անձ՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետ Աշոտ Գրեյանը և անկուսակցական Զոհրաբ Անտոնյանը:
Ձիթհանքովի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները նույնպես երկուսն են՝ գործող ՀՅԴ-ական համայնքապետ Հովիկ Պողոսյանը և համայնքի հաշվապահ Ռաֆիկ Բեյբությանը, որն արդեն ինքնաբացարկ է հայտնել: «Չորս տարի է՝ գյուղապետ եմ: Ի՞նչ անեմ, պետք է ես շարունակեմ, որովհետև այլ ցանկացող չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հովիկ Պողոսյանը:
Հոդվաածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































