Ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի է ունեցել անցումային փուլի ևս մեկ պատասխան հանդիպում:
Այս հավաքականների պայքարում մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերեց Պորտուգալիայի ընտրանին: Ի սկզբանե որպես Զլատան Իբրահիմովիչի ու Քրիշտիանու Ռոնալդուի միջև պայքար դիտվող երկու հանդիպումներում ընդհանուր առմամբ խփվեց 6 գնդակ, որոնցից 2-ը ՊՍԺ-ի հարձակվողի, 4-ը` «Ռեալ»-ի առաջատարի կատարմամբ:
Շվեդիա – Պորտուգալիա` 2:3
0:1 Ռոնալդու (50′), 1:1, 2:1 Իբրահիմովիչ (68′, 72′), 2:2, 2:3 Ռոնալդու (77′, 79′)






































