Միշել Օբաման հյուրընկալվել է BET կաբելային հեռուստաալիքի 106 & Park երաժշտական հեռուստաշոուին, ուր նրան հրավիրել էին հաղորդավարներ Bow Wow-ն և Keshia Chante-ը:
Կրթության արժեքներին նվիրված հատուկ թողարկման հյուրերը նյույորքցի աշակերտներ են եղել:
Անկեղծ հարցազրույցում Միշել Օբաման խոսել է ոչ միայն բարձրագույն կրթության, այլև իր դուստրերի և Բարաք Օբամայի ծրագրերի մասին: Այսպես, վերջինիս «Հյուսիսային աստղ» ծրագիրը ենթադրում է, որ մինչև 2020 թ. ԱՄՆ-ը քոլեջների շրջանավարտների թվով աշխարհում առաջատար կդառնա:
Միշել Օբաման, ինչպես միշտ, կիսվել է կյանքի իմաստնությամբ. «Շատ երիտասարդներ քոլեջ են ընդունվում և ամեն օր գնում են այնտեղ՝ առանց դրա իմաստը հասկանալու: Կարևորն ուսուման գործընթացը հոգով սիրելն է: Ես երազում եմ, որ իմ դուստրերն ամբողջ կյանքում սովորեն: Ես ցանկանում եմ, որ նրանք ինքնուրույն դառնան և քոլեջի հանրակացարան տեղափոխվեն, այլ ոչ թե իմ թևի տակ մնան: Ես այդ մասին նրանց ամեն օր եմ ասում»:











































