Victoria’s Secret-ի ծագող աստղերը` Քելի Գեյլը, Մոնիկա Յագաչակը և Մագդալենա Ֆրակովյակը վերջերս ցուցադրել են իրենց վարպետությունը և գեղեցիկ մարմինները հերթական արևադարձային ֆոտոշարքում` Սան Բերտեմելի կղզում: Աղջիկները ներկայացրել են ապրանքանիշի լողազգեստների նոր հավաքածուն: Այս մասին գրում է Daily Mail-ը:
18-ամյա Քելի Գեյլը ցուցադրել է վառ վարդագույն լողազգեստ:
Նրա գործընկերուհի Մոնիկա Յագաչակը հանդես է եկել նմանատիպ մոդելով, սակայն վառ երկնագույն և ոսկեգույն երանգներով: «Հրեշտակների» կազմում Մոնիկայի առաջին դեֆիլեն տեղի է ունեցել 19 տարեկանում` նրա կարիերայի սկզբից 6 տարի անց:
Երրորդ հրեշտակը` Մագդալենա Ֆրակովյակը, հանդես է եկել սև լողազգեստով և շատ կարճ ջինսե շորտով: 29-ամյա մոդելն իր կարիերան սկսել է 2006-ին:









































