Համաշխարհային շուկայում առկա են պղնձի գների բարձրացման համար բոլոր հնարավորությունները՝ գտնում է Freeport-McMoRan Inc. ընկերության փոխնախագահ Խավիեր Թարգետան: Նրա խոսքերով՝ մետաղի նկատմամբ պահանջարկը կաճի էլեկտրամոբիլների արտադրության աճի, ինչպես նաև վերականգնվող աղբյուրներից՝ էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիաներում դրա օգտագործման շնորհիվ: Այս ոլորտները չորս անգամ ավել պղինձ են օգտագործում, քան ավանդական ավտոմոբիլները կամ ավանդական էներգետիկան: Ընդ որում, պղնձի նոր հանքավայրեր քիչ են բացվում, այդ պատճառով էլ ապագայում հնարավոր է որ պղնձի դեֆիցիտ սկսվի:
Չորեքշաբթի օրը COMEX բորսայում մայիսին մատակարարմամբ պղինձը էժանացել է 1%-ով՝ հասնելով մեկ ֆունտի համար 3,128 դոլարի: Տարվա սկզբից այն էժանացել է 5,4%-ով:










































