«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանն ընդգծեց, որ վերջին շրջանում նկատվող սահմանափակումները խոչընդոտում են մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Անդրադառնալով քաղաքապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպերին՝ Ա. Հակոբյանը նկատեց, որ «Երկիր Ծիրանիի» անդամների նկատմամբ տեղի ունեցածը քաղաքապետարանի համար պարզապես հարմար առիթ էր իր գործունեությունը լրագրողների աչքից հեռու պահելու համար:
«Քաղաքապետարանն ուզում է, որ հանրությունը չտեսնի՝ ինչ է կատարվում այնտեղ: Նրանք հասկացել են, որ Փոստանջյանի ակցիաները շարունակական են լինելու», – նշեց Ա. Հակոբյանը: