Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ինչպես «Ելքը» դարձնել իրական ելք, ոչ թե փակուղի

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն ընդդիմության այսօրվա տոտալ ճգնաժամը նույնիսկ դրական է. փլատակների տակ են մնալու քսան տարի փակուղի տարած ընդդիմադիր կարծրատիպերը, օրակարգերը, նույնիսկ` կարգախոսները: Օբյեկտիվ է նաև, որ հին ընդդիմության կարծրատիպերի և ընդդիմադիր նոր մոտեցումների բախման խաչմերուկը դարձավ «Ելք» դաշինքը. այլ կերպ լինել չէր կարող, որովհետև այս խմբակցությունն` իր բոլոր թերություններով հանդերձ, միակն է, որ իրական այլընտրանք լինելու շանս ունի: Դաշինքը ներքին հակասություններից գուցե տուժեր, եթե նոր մտածողության ուժով ներքին դիսկուրսը չտեղափոխվեր հրապարակային հարթություն: Նման գործելակերպն, ի դեպ, «Ելքի» ոչ թե թուլությունն է, այլ` քաղաքական պոտենցիալի դրսևորումը:

«Ելքում» ներքին հակասությունների ֆորմալ առիթը Սերժ Սարգսյանի վարչապետության կանխման թեմայի շուրջ տարբեր պատկերացումներն են: Սա իրականում գործընթացի, այսպես կոչված, այսբերգային հատվածն է, որովհետև մեր պատկերացրած այլընտրանքի օրակարգում Սերժ Սարգսյանն ու նրա հետ կապված որևէ հարց լինել չեն կարող: «Ելքը»` որպես ինստիտուցիոնալ առումով կայացած միակ ընդդիմություն, իրականում կանգնած է դասական ընդդիմության և «ծռության» միջև ընտրություն կատարելու հրամայականի առջև: Եթե «Ելքը» հայտնվել է խորհրդարանում` ընդունելով ընտրությունների արդյունքները, չի նշանակում, որ դաշինքը Սերժ Սարգսյանի պրեյեկտն է: Այդպես կարող է մտածել միայն լյումպենը, որի հայհոյախառն հռետորաբանությունն որևէ առնչություն չունի իրական քաղաքականության, այլընտրանքի ձևավորման տեսլականի հետ:

Երեկվա հանրահավաքը` իր բովանդակային թշվառությամբ, դրա պերճախոս դրսևորումն էր: Հայաստանում ամուր համակարգային, քաղաքական պայքարի հիմքեր են պետք ու դրա սկիզբը «Ելքը» դրել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններում: Արդեն այն հանգամանքը, որ «Ելք» դաշինքը միակն է լինելու, որ խորհրդարանում դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի վարչապետությանը` դասականորեն, ընդդիմություն լինելու հիմնական հատկանիշն է: Լյումպենին դուր գալու համար չարժե վարչապետի այլընտրանքային թեկնածու ունենալ, որովհետև եթե ընդունում ես ընտրությունների արդյունքները, պարտավոր ես ընդունել նաև` կառավարություն ձևավորելու ՀՀԿ իրավունքը:

Առավել ևս` ռեսուրսները փոշիացնելու անթույլատրելի շռայլություն է «Սերժ, հեռացիր» կարգախոսով փողոցում լյումպենին հաճոյանալը: Լյումպենը, որպես կանոն, որակական փոփոխությունների գեներատոր լինել չի կարող, որովհետև ժամանակը դրա մեծ մասին դարձնում է պոտենցիալ 10000 դրամ վերցնող, իսկ արմատական հատվածին` ՊՊԾ գունդ գրավող: Այս երկու սեգմենտներից որևէ մեկն իրական ընդդիմության հետ կապ չունեն:

«Ելք»-ի համար հավասարապես կարևոր է այլընտրանք դառնալ թե իշխանությանը, թե «ծռությանը», թե օլիգարխիկ համակարգին, թե լյումպենին: Համենայն դեպս, մենք այդպես ենք հասկանում դաշինքի 120000-ոց որակյալ ընտրազանգվածի սոցիալական պատվերը: Այս էլեկտորատը Հայաստանի միջին խավն է, որի ռեսուրսը որևէ կերպ չի կարելի խուրդել լյումպենի ճահիճում: Այդ 120000` ինքանաճանաչված, քաղաքական և սոցիալական առումով կողմնորոշված, արժեքային կայուն կողմնորոշումներ ունեցող քաղաքացիների էլեկտորալ ռեսուրսն անհրաժեշտ է կապիտալիզացնել քաղաքական առումով` հասարակության մեջ նրա քանակական և որակական ազդեցությունը մեծացնելու նպատակով:

Ըստ այդմ` «Ելքը» պետք է օգտագործի մասնակցային, ռացիոնալ ժողովրդավարության ողջ գործիքակազմը` Ազատության հրապարակ վերադառնալու փոխարեն: Հուսանք` առաջիկա մեկ-երկու օրը հենց այդպիսի որոշում կհրապարակի դաշինքը: Սա ինքնին չի նշանակում Արամ Սարգսյանի կամ Էդմոն Մարուքյանի գծի հաղթանակ կամ Նիկոլ Փաշինյանի մարտավարության պարտություն: Սա նշանակում է, որ փոքր ճգնաժամից «Ելքը» դուրս կգա ավելի ուժեղացած` սահմանազատելով թե օլիգոպոլ իշխանությունից, թե հայհոյախոսող «ծռությունից»: Ի դեպ, Փաշինյանը դաշինքի ամենախարիզմատիկ գործիչն է և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` անթույլատրելի կլինի նրա ռեսուրսի խուրդումը փակուղի տանող «հեղափոխություններում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում