Ռուսաստանում ավարտվել է Պերմի երկրամասի Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի սպանության հետաքննությունը, ով սպանվել էր 2010թ. իր տան շքամուտքի մոտ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով երկրամասի իրավապահ մարմինների իր աղբյուրը, գործը կուղարկվի դատարան: Կարապետյանի սպանության գործով մեղադրվում է երկու մարդ, որոնցից մեկը Ադրբեջանի ուժային ծառայությունների նախկին աշխատակից է և այժմ պատիժ է կրում անօրինական զենք պահելու համար: Նրան առաջադրվել է հանցագործության կատարման, մյուսին՝ կազմակերպման մեղադրանք:
Աղբյուրի տվյալներով՝ հանցագործության կազմակերպիչ 46-ամյա տղամարդը, ձերբակալվել էր դեռևս գարնանը:







































