Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ

Խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների դադարեցումը․ Արցախ այցելած շվեդ պատգամավոր

Դեպի խաղաղության տանող այլ ճանապարհ չկա, քան երկխոսությունն ու վստահությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Լարս Ադակտուսոնը, ով վերջերս այցելել էր Արցախ:

«Ես հրավիրվել էի Լեռնային Ղարաբաղ որպես Եվրախորհրդարանի առանձին անդամ Արդարադատության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնության կողմից, եւ իմ առաքելությունն էր խորացնել տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի մասին իմ ընկալումները, որպեսզի լույս սփռեմ այս հաճախ մոռացված հակամարտության վրա Շվեդիայում եւ Եվրամիությունում: Դա իմ առաջին այցն էր Լեռնային Ղարաբաղ, եւ կարող եմ ասել, որ այն մեկուսացված է: Բայց չնայած դրան՝ այնտեղ ժողովուրդը վճռել է ներկայիս իրավիճակում անել լավագույնը, ինչ կարող է՝ իրականացնելով բարեփոխումներ, որոնք անկասկած նրանց ավելի կմոտեցնեն ազատ աշխարհի ժողովուրդներին: Ես շատ տպավորված էի ինձ հանդիպած մարդկանց դրական տրամադրվածությամբ»,-ասաց ԵԽ պատգամավորը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են լավագույն հասանելի կարգավորումը խաղաղության տանող նպատակի ձգտման ճանապարհին:

«Ես աջակցում եմ նրանց քայլերին, որոնք ձեռնարկվում են շփման գծում դիտորդների կարողությունների ընդլայնման ուղղությամբ, եւ ես կարծում եմ, որ խաղաղությանը պետք է նախորդի ռազմական գործողությունների դադարեցումը»,-նշեց Լարս Ադակտուսոնը:

Շվեդ պատգամավորը վստահ է՝ պատճառներից մեկը, թե ինչու այս կարգավորմանը դժվար է հասնել, հենց նպատակների միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն է:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, փախստականների վերադարձի իրավունք, միջազգային օրենք եւ կենսունակ ճանապարհ դեպի ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար. սրանք այն ասպեկտներն են, որոնք պետք է հաշվի առնվեն խաղաղ կարգավորման գործընթացում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախ-Եվրամիություն համագործակցությանը՝ պատգամավորը նշեց, նա անհատապես աշխատում է Եվրամիության ավելի ակտիվ դերի ամրապնդման ուղղությամբ:

«ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մոտ ես բարձրացրել եմ այն հարցը, թե ինչու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մինչ այսօր չի այցելել Լեռնային Ղարաբաղ»,-եզրափակեց շվեդ պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում