Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-22-ը Ռուսաստանում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի՝ բարձր մակարդակով 4-րդ հանդիպմանը:
«Միջոցառման շրջանակում կկայանա Պուտինի առանձին հանդիպումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, ով նոյեմբերի 21-22-ը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում՝ ռուսական պետության ղեկավարի հրավերով»,- նշվում է հաղորդագրությունում: