«Մենք ունենք մոտ 1900 փաստաբան և բնական է, որ նրանցից մոտ 35-ը կարող է այլ կարծիք ունենալ, որը նորմալ է ժողովրդավարական հասարակության համար»,-այսօր «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովի ժամանակ արձագանքելով փաստաբան Վահե Գրիգորյանի ազդեցիկ ելույթին նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ որոշակի տարաձայնություններ կան, փաստաբանների առանձին խմբի հետ՝ գաղափարական տարաձայնություններ են։
Արա Զոհրաբյանը Վահե Գրիգորյանի դիտարկումները Պալատի՝ իշխանությունից կախյալ լինելու, իշխանության համար որպես գործիք ծառայելու վերաբերյալ ՓՊ նախագահը դրանք գնահատեց «անպատասխանատու հայտարարություն» և «բացահայտ սուտ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում







































