Ուրբաթ, մարտի 9-ին, Իսրայելի և ԱՄՆ –ի բանակների համատեղ «Juniper Cobra –2018» զորավարժությունների շրջանակներում, որ անց են կացվում մարտի 4-ից 15-ը, ժամանել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատար և Եվրոպայում ՆԱՏՕ–ի համատեղ զինված ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտին։
Սա Սկապարոտիի երրորդ այցն է Իսրայել։ Նա ժամանել է Գլխավոր շտաբի հրամանատար գեներալ–լեյտենանտ Գադի Այզենքոթի հյուրի կարգավիճակով։ Սկապարոտին ծանոթացել է զորավարժությունների ընթացքին և հանդիպել է ՑԱԽԱԼ–ի ղեկավարության հետ։
Ավելի վաղ ՑԱԽԱԼ–ը նշել էր, որ Juniper Cobra 2018 զորավարժություննեի ավարտից հետո էլ երկրի տարբեր շրջաններում կշարունակվեն Իսրայելի և ԱՄՆ բանակների համատեղ զորավարժությունները։
Juniper Cobra զորավարժությունների նպատակը «երկու երկրների զինվորականների միջև համագործակցության և հակաօդային պաշտպանության հնարավորությունների ընդլայնումն է»։








































