Saturday, 04 07 2026
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Մղձավանջային շաբաթվա վերջը. Ինչպես Մխիթարյանն ու Օզիլը ցեխից հանեցին «Արսենալին»

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը բեկումնային էր Լոնդոնի «Արսենալի» համար: Մի քանի խայտառակ ելույթներից հետո Արսեն Վենգերի թիմը կարծես ուշքի եկավ:

«Կարևոր հաղթանակ էր մղձավանջային շաբաթից հետո: Դիմակայության ելքն այնուամենայնիվ վճռված չէ: Մենք պետք է ավարտենք աշխատանքը տանը: Գոհ եմ տղաների նվիրված խաղից: Մրցակցի հարկի տակ տեղին չէր լինի ռիսկի դիմելը, սակայն սխալ կլիներ նաև ամբողջ թիմով պաշտպանվելը: Պաշտպանությունում հաջող խաղացինք և պահպանեցինք հաղթական հաշիվը: Գավաթային եզրափակչում խաղալը նման է բռնցքամարտի հանդիպման: Երբ հայտնվում ես նոկդաունում, որոշ ժամանակ դժվարությամբ ես արձագանքում մրցակիցների մարտահրավերներին: Եզրափակիչ հանդիպումից հետո մենք խաղում էինք կարծես կես թիմով: Կամքն ու հաղթանակի ձգտումը վերականգնվում են շաբաթվա ընթացքում»,- «Միլանի» հետ հանդիպումից հետո ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ հաղթել են մասնավորապես առաջին խաղակեսում ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ: «Երկրորդ խաղակեսում կենտրոնանալու հետ կապված խնդիրներ կային: Երևի թե դա է պատճառը, որ մեր լավագույն խաղը չկարողացանք ցուցադրել: Կարևորն այն է, որ ունենք երկու գոլի առավելություն, որը հիանալի նախադրյալ է հաջորդ փուլ անցնելու համար: Հիմա պետք է կենտրոնանանք Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Ուոթֆորդի» հետ խաղի վրա: Դրանից հետո էլ կրկին «Միլանի» հետ ենք մրցելու: Գիտենք, դժվար է լինելու, բայց պետք է ամեն ինչ անենք քառորդ եզրափակչի ուղեգրին տիրանալու համար: Յուրահատուկ զգացողություններ ես ունենում, երբ խաղում ես այնպիսի մարզադաշտում, ինչպիսին «Սան Սիրոն» է: Մարզադաշտում տիրող մթնոլորտը հրաշալի էր: Շատ ֆուտբոլիստներ են երազում խաղալ այսպիսի մարզադաշտում և այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներից, որոնք Լոնդոնից և այլ քաղաքներից ժամանել էին մեզ աջակցելու համար: Առաջին գոլս խփեցի «Արսենալի» կազմում, ինչի համար անչափ ուրախ եմ: Այժմ պետք է աշխատեմ, որ արդյունավետ ելույթներս շարունակական լինեն»,- նշել է հայ ֆուտբոլիստը:

Ինչևէ, տպավորիչ հաղթանակից հետո շատ է խոսվում, թե ինչպես Վենգերին հաջողվեց դուրս գալ մղձավանջային իրավիճակից: Ի տարբերություն նախորդ հանդիպման՝ ֆրանսիացի մասնագետը որոշակիորեն փոխել էր մարտավարությունը: Մասնավորապես, 4-2-3-1 սխեմայի փոխարեն՝ այս անգամ նա կիրառեց 4-3-2-1 դասավորությունը: Հենակետային կիսապաշտպանի գոտում Վենգերը օգտագործեց միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Ուիլշերին, Ջակային և Ռեմսիին: Սա, կարելի է ասել, բարիկադ էր պաշտպանության օղակին ընդառաջ: Ավելին, ուժեղացնելով կիսապաշտպանության կենտրոնը՝ Վենգերը ավելի ազատ գործելու հնարավորություն տվեց Օզիլին և Մխիթարյանին: Կիրառված փոփոխության արդյունքը, կարծում ենք, ակնառու էր:

Դեռևս հանդիպումից առաջ որոշ փորձագետներ կարծիք էին հայտնել, որ 10 համարի խաղաոճ ունեցող Հենրիխ Մխիթարյանը ու Օզիլը քանդում են թիմը: Նշվում էր, որ երկու 10 համարների առկայությունը խաղադաշտում անթույլատրելի է: Խոսվում էր նույնիսկ, որ «Արսենալի» վերջին անհաջողությունները պայմանավորված են այս հանգամանքով:

«Միլանի» հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը, հակադարձելով այս պնդմանը, հայտարարել էր. «Ֆուտբոլում շատ օրինակներ կան, երբ 10 համարները խաղացել են միասին: 1970 թվականին Բրազիլիան փայլեց երկու 10 համարներով: Վստահեցնում եմ, որ Մխիթարյանն ու Օզիլը կարող են խաղալ միասին: Կարծում եմ՝ շուտով խաղային այս զույգը մեծապես կօգնի մեզ: Նրանք կրեատիվ ֆուտբոլիստներ են և լավ են պաշտպանվում»:

Կիրառելով 4-3-2-1 սխեման՝ «Միլանի» դեմ Վենգերն ըստ էության միմյանց էր մոտեցրել երկու 10 համարներին՝ հնարավորություն տալով ստեղծագործելու: Օզիլ-Մխիթարյան կոմբինացիայի արդյունքում ծնվեց առաջին գոլը: Ունենալով ամուր թիկունք՝ հատկապես Մխիթարյանը գերազանց խաղ ցուցադրեց: Թոթափելով լարվածությունը՝ նա համարձակվում էր իր վրա վերցնել խաղը և միտված էր դեպի մրցակցի դարպասը: Մխիթարյանը ազատ տեղաշարժվում էր խաղադաշտի գրեթե բոլոր հատվածներով:

Պետք է առանձնացնել նաև կենտրոնական հարձակվող Ուելբեքին, որը ակտիվ համագործակցում էր Մխիթարյան-Օզիլ խաղային զույգի հետ: Երեկվա խաղը ցույց տվեց, որ Մխիթարյանը մոտ է «Արսենալում» իր տեղը գտնելուն և թիմի կարևոր մասնիկներից մեկը դառնալուն:

Արդեն մարտի 11-ին լոնդոնյան թիմը սեփական հարկի տակ մրցելու է «Ուոթֆորդի» հետ: Սա լավ հնարավորություն է «Արսենալի» ֆուտբոլիստների համար զարգացնելու հաջողությունը և մեծացնելու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում