Կենդանաբանությամբ զբաղվող գիտնականները պարզել են, թե ինչու են կատուները մարդկանց վրա «մերսման» շարժումներ կատարում:
Նրանք առաջարկել են մի քանի տարբերակներ: Դրանցից մեկը բնազդն է: Կատվազգիները մերսման շարժումների միջոցով հարթեցնում էին խոտը, որպեսզի իրենց համար քնելու հարմար տեղ նախապատրաստեն: Այժմ նրանք մարդու մաշկն ընդունում են`որպես իրենց համար նախատեսված քնելու վայր:
Գիտնականների կողմից ներկայացված երկրորդ տարբերակը կենդանու սնվելու պահանջն է: Այդ մեխանիկական գործողությունները նույնպես առաջանում են բնազդային մակարդակում: Դեռևս փոքրիկ փիսիկներ լինելով`նրանք շոյում էին իրենց մորը`խթանելով կաթի արտադրությունը:









































