Իտալիայի Սարդինիա կղզում «Կլեոպատրա» փոթորկի պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 16 մարդ: Այս մասին RaiNews24-ին հաղորդել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության բաժնի ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:
Նշվում է, որ տեղի է ունենալու Իտալիայի նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում է կայացվելու Սարդինիայում արտակարգ դրություն սահմանելու մասին:
Իրավիճակը շարունակում է բարդ մնալ Օլբի և Նուորո մարզերում, որտեղ խափանվել է տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցությունը, փակ են դպրոցները: Մարզի վարչական կենտրոնում՝ Կոլյարի քաղաքում, օդանավակայանն աշխատում է խափանումներով:
Հռոմում համեմատաբար հանգիստ վիճակ է, սակայն ԶԼՄ-ները հաղորդում են Տիբր գետի ջրի մակարդակի բարձրացման մասին: Առաջիկա ժամերին մայրաքաղաքում կխափանվի էլեկտրականությունը՝ ուժեղ քամու և հորդառատ անձրևի պատճառով:









































