Tuesday, 30 06 2026
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Առաջին անգամ չէ, որ դիմում են նենգ և ստոր քայլերի․Նիսի հայ համայնքում տիրող անառողջ մթնոլորտը շարունակվում է

Նիսի հայ համայնքում երկար տարիներ տիրող անառողջ մթնոլորտը շարունակվում է մինչև այսօր։

Հիշեցնենք՝ Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը, որ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ՝ զրկվել է «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից, դատական հայց էր ներկայացրել 2010թ. սեպտեմբերի 19-ից Նիսի հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ և տանուլ տվել: 2013 և 2017 թվականներին Նիս քաղաքի առաջին ատյանի դատարանը մերժել էր նույն քաղաքի կրոնական նախկին ընկերակցության դիմումները՝ հովվատնից վտարել հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանին, որը մեկ տարի առաջ համատեղության կարգով նշանակվել էր նաև Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ։

Հայր Գրիգորը, որը ոչ միայն Նիսի հոգևոր հովիվն է, այլ համատեղությամբ նաև Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, օրերս վերադարձել է Նիս և փոխված տեսել բոլոր փականքները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայր Գրիգորը նշեց՝ չնայած նրան, որ կրոնական ընկերակցությունը երկու անգամ տանուլ էր տվել դատական հայցերը, իր բացակայությունից օգտվելով, փոխել է բոլոր փականքները, այդ թվում՝ անօրինական կերպով մուտք գործելով հովվատուն՝ այսպիսով հոգևորականին զրկելով իր բնակարան մուտք գործելու իրավունքից։

Հայր Գրիգորը նախորդ գիշեր ստիպված է եղել գիշերել փողոցում։

«Անցած շաբաթվա վերջին Նիսից ինձ լուր տվեցին, որ մյուս կողմի մարդիկ լուրեր են տարածում, որ իմ դեմ երրորդ անգամ դատ են բացել և շահել, ուստի ինձ վտարել են հովվատնից։ Երեկ եկա Նիս, և ով զարմանք՝ բոլոր փականքներն փոխել են, դրսի դարպասներինը նույնպես։ Պարսպի վրայով ցատկեցի և ստուգեցի, որ հովվատան, այսինքն՝ իմ բնակության վայրի փականքները ևս փոխված են։ Բացի այդ, նամակատուփս ևս անհետացել է։ Օրենքների կոպիտ խախտում են կատարել, քանի որ երկու անգամ՝ 2013, 2017 թվականներին դատարանը մերժել էր իրենց հայցերը իմ դեմ և վտարման ոչ մի խոսք չէր կարող լինել»,- հավելեց հայր Գրիգորը։

Նրա խոսքերով՝ տեղի ունեցածը ոչ թե քաղաքացիական, այլ քրեական օրենսգրքի դաշտում է, քանի որ անօրինական կերպով մուտք են գործել ուրիշի բնակարան։ Հիմա հայր Գրիգորը պատասխանի է սպասում արագացված դատի համար։

«Եվ ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է բանակցությունների ընթացքում, որով, կարծես, հասնում էինք խնդրի հանգուցալուծմանը։ Բայց դե սա իրենց ձեռագիրն է, և առաջին անգամը չէ, որ այսպիսի նենգ և ստոր քայլերի են դիմում»,- ասաց նա՝ հավելելով, որ, ցավոք, համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Արտաքուստ բանակցություններ են համերաշխության հույսում բայց․․․»,-հավելեց նա։

Նա նշեց, որ ամիսը ամենաքիչը մեկ անգամ պարտադիր գալիս է Նիս, լինում է, որ ամիսը մի քանի անգամ է գալիս՝ եթե ուրիշ տեղեր պարտականություններ չի ունենում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում