Երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը պետք է հաշվի առնի Իրանի ազգային շահերը: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը`վկայակոչելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամլո քարտուղար Հոսեյն Նագավի Հուսեյնին:
«Իրանն ապացուցել է, որ պատրաստ է բանակցություններ վարել և մտադիր է համաձայնության հասնել, որը կհետապնդի երկրի ազգային շահերը»,- ասել է Հոսեյնը:
Նրա խոսքերով`Ժնևում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով:









































