Wednesday, 01 07 2026
13:00
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

«Դատարկ կաթսաներից»՝ գեղեցիկ ծաղիկներ

Մարտի 8-ի հետքերը տանում են հեռավոր 1857 թ.-ի մարտի 8, երբ Նյու Յորքում տեղի ունեցավ մանածագործների «դատարկ կաթսաների» երթը: Իհարկե, ոչ բոլորն են այսօրվա տոնը կապում հեռավոր այդ իրադարձության հետ: Պաշտոնական վարկածով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացել է ցույց` կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջել են ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ, առաջ է քաշվել կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։ 1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Բայց 1909 թվականին այն համընկել է փետրվարի 28-ին։ Ավելի ուշ՝ 1910 թվականին, ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանել են Կոպենհագեն՝ երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպել են կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։ Կլարա Ցետկինը 1910 թվականի օգոստոսի 27-ին՝ կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանել է Կանանց միջազգային օր։

Ահա, հակիրճ մոտավորապես այսպիսին է Մարտի 8-ի տոնի պատմությունը: Երկու իրադարձություններից որն էլ համարենք Մարտի 8-ի «ծննդյան վկայական»՝ ակնհայտ է, որ այսօրվա տոնը կուսական վիճակում ունեցել է ընդգծված քաղաքական, սոցիալական, նույնիսկ դասակարգային բնույթ: Եվ ամենևին պատահական չէ, որ Մարտի 8-ը դասվել է, այսպես կոչված, «գաղափարական» տոների շարքին և անցյալում պետականորեն նշվել է ԽՍՀՄ-ում և սոցիալիստական ճամբարի երկրներում, իսկ այսօր՝ Ռուսաստանում և հետխորհրդային մի քանի պետություններում, այդ թվում՝ Հայաստանում:

Կոմունիստական իշխանության տապալումից հետո Երրորդ հանրապետության առաջին իշխանությունները Մարտի 8-ը փոխարինեցին ապրիլի 7-ի Մայրության և Գեղեցկության տոնով, որի հումանիստական, հոգևոր առաքելությունը չի վիճարկվում աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրում: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության քաղաքական, բարոյական հեղինակությունը բավարար չեղավ տասնամյակների ընթացքում հասարակության գիտակցության մեջ արմատավորված կարծրատիպերը կոտրելու համար, մանավանդ, որ Ապրիլի 7-ն իր շուրջ չկարողացավ ստեղծել ավանդույթների, ասոցիացիաների կայուն համակարգ:

Մյուս կողմից՝ քաղաքական և տնտեսական ռեֆորմների կասեցումը շատ արագ հեղինակազրկեց նոր իշխանություններին՝ հասարակության մեջ ծնելով նոստալգիկ տրամադրություններ սովետական ամեն ինչի, այդ թվում՝ տոների հանդեպ: Մարտի 8-ը չէր էլ ջնջվել հասարակության գիտակցությունից և շատ արագ վերականգնվեց պետական տոնացույցում: Իհարկե, Մարտի 8-ը նույնիսկ սովետական տարիներին, այսպես ասած, «ապագաղափարայնացվել» էր մեր հասարակության կողմից և իրապես վերածվել տոնի՝ գարնան գալուստը խորհրդանշող մի իրադարձության, երբ բոլորս արժևորում ենք մեր մայրերին, քույրերին, կանանց, աղջիկներին, ընկերուհիներին և գործընկերուհիներին:

Մենք միանում ենք բյուր շնորհավորանքներին՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մաղթելով առողջություն, երջանկություն՝ գաղափարական «իզմերից» ու կարծրատիպերից դուրս: Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մարտի 8-ը, տոնականությունից զատ, պետք է դառնա այն առիթը, որն իշխանությունների համար ազդակ կդառնա՝ օրենսդրական և կիրառական քաղաքականության մակարդակում կնոջը, ընտանիքին, մայրությունը խրախուսելու, պաշտպանելու համար՝ դրանք համարելով գերակա ուղղություններ սոցիալական քաղաքականության համատեքստում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում