Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հաղորդվում է Twitter-ում:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին հայտնի Փրաթեր զբոսայգու շրջանում: Հարձակվածն անկանոն կերպով վիրավորել է անցորդներին, հետո փախել է դեպքի վայրից: Վնասվածքներ է ստացել 3 մարդ: Ավելի ուշ ոստիկանությունում ևս մեկ հարձակման մասին են հայտնել, որի ժամանակ 1 մարդ է տուժել: Տուժածների վիճակը կրիտիկական է գնահատվում:
Almeno tre persone a #Vienna sarebbero state ferite con un #coltello o un'#arma da #taglio e al momento l'assalitore sarebbe in fuga. Torna la paura #terrorismo – #UltimOra #cronaca #austria #BreakingNews #attacco #Wien #wien #Injured #people #terrorism #Vienne #News #7Mar pic.twitter.com/NzLcG3DpPu
— Giorgio Morera (@GiorgioMorera) March 7, 2018
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ձերբակալվածը մյուս հարձակման հետ կապ ունի: Հարձակվածի դրդապատճառների մասին նույնպես չի հաղորդվում: Heute թերթի հաղորդմամբ՝ երկրորդ դանակահարությունը տեղի է ունեցել երկու աֆղանների վեճի ժամանակ: BNL NEWS պարբերականը գրում է, որ ձերբակալվածն Աֆղանստանի քաղաքացի է:










































