Ալլա Պուգաչյովան նշել է իր ավանդական գարնան տոնը, որին ներկայացել է նուրբ և իսկապես գարնանային կերպարով։ Այս տարի Պուգաչյովան արդեն 53-րդ անգամ մարտի առաջին կիրակի օրը հավաքել է ամենամոտ ընկերներին, որպեսզի «ներս թողնի գարնանը»։ Որպես օրենք, սա շքեղ տոն է, որին ներկա են գտնվում Ալլա Բորիսովնայի միայն հարազատները, ընկերներն ու կոլեգաները։ Այս տարին նույնպես բացառություն չէ և համացանցում արդեն հայտնվել են երգչուհու գարնանային տոնի առաջին լուսանկարները։ Հանդիսության տիրուհին, դատելով նկարներից, այդ երեկո փայլել է ծաղկավոր նուրբ շորով, որը լրացնում էր տերևներից սարքված մեծ պսակը։ Դե, ի՞նչ պակաս գարուն–աղջիկ է։


![]()













































