Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված միջոցառումները կակտիվացվեն

Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր իրավիճակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասների կողմից կատարված թվով 25 հանցա¬գոր¬ծության դեպք՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպքի դիմաց:

Իսկ ՀՀ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված 35 հանցագործության դեպք` նախորդ տարվա՝ 29 անչափահասի կողմից կատարված 26 հանցագործության դեպքերի դիմաց:

Այս իրողությունը հիմք է տվել փաստելու, որ պատկան մարմինների կողմից անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցները բավարար չափով արդյունավետ չեն:

Վիճակագրական տվյալները համադրելով անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննված գործերով ձեռք բերված փաստական տվյալների, որպես ապացույց հանդիսացող՝ հանցագործությունը ծնող պատճառների և պայմանների հետ՝ պարզվել է, որ այս մարզերում պատշաճ կերպով չի ապահովվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Նաև չեն ձեռնարկվել արդյունավետ քայլեր՝ վերջինների կողմից նման իրավիճակներում հայտնվելը կանխարգելելու ուղղությամբ: Բացի դրանից, չեն իրականացվել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր:

Որպես նշված խնդիրների լուծման մեխանիզմներ՝ մասնավորապես Շիրակի մարզի դատախազության կողմից կարևորվել են հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների համար վերականգնողական ծառայությունների ստեղծումը, վերականգնողական կենտրոնների զարգացումն ու ցանցի ընդլայնումը: Անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով իրազեկության բարձրացումը, հնարավորության դեպքում ողջամիտ միջոցներով քրեական բովանդակությամբ հեռուստասերիալներին անչափահասների հասանելիությունը սահմանափակելու որոշակի մեխանիզմների ստեղծումը, իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնների գործունեությանն աջակցելը, ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար համապատասխան ուսուցման կազմակերպումը:

Կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման համատեքստում ցածր մակարդակի վրա է դպրոցական հաստատությունների, համայնքապետարանների և մարզպետարանի, իրավապահ մարմինների միջև համագործակցության մակարդակը:

Հաշվի առնելով այս ամենը և նկատի ունենալով, որ մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիներն առաջնային գործառույթային դերակատարություն ունեն անչափահասների հանցավորության նախականխման և կանխման գործում՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը և ՀՀ Լոռու մարզի դատախազ Ասեն Մարտիրոսյանը նախորդ ամսվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում դիմել են համապատասխանաբար Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզերի դատախազներն անհրաժեշտ են համարել անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, այդ կապակցությամբ պետական և տեղական մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Դատախազների կողմից բարձրացված հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարզերի դատախազությունների, ոստիկանության, պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարաններում կազմակերպվել են ընդլայնված կազմով հանդիպումներ: Դրանց ընթացքում վեր են հանվել անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման պատճառները: Կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները և դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Որոշվել է առաջիկայում հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ՝ տեղեկատվության փոխանակման և տեսադաշտում հայտնված դեպքերի քննարկման նպատակով:

Լոռու մարզպետարանում կայացած քննարկման արդյունքում որոշվել է նաև մարզպետարանի ենթակայությամբ գործող իրավասու կառույցի աշխատակիցների կողմից առանձին-առանձին ուսումնասիրել թիրախային համարվող այն անչափահասներին վերաբերող գործերը, ում մասին շահագրգիռ կառույցների կողմից ստացել են համապատասխան իրազեկումներ։ Որոշվել է նաև ուսումնական հաստատության իրավասու անձանց միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն չհաճախող կամ դասերից անհարգելի պատճառով բացակայող աշակերտների վերաբերյալ, սոցիալական ծառայության աշխատակիցների միջոցով կատարել տնային այցելություններ՝ պարզելու դպրոց չհաճախելու պատճառները, ընտանիքի նյութական դրությունը, ընտանիքի անդամների միջև առկա հարաբերությունները, ընտանիքում երեխայի վարքը, կապերը, շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է համատեղ մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային ծրագրեր, հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպել գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում