Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն այսօր մասնակցել է մամուլի ասուլիսի, որը նվիրված է եղել վաղը կայանալիք Անգլիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
Գերմանացի մասնագետին հարց է ուղղվել` կապված Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Լոնդոնի «Արսենալ»-ի դիմակայության հետ, ու թե այն արդյոք ցույց է տալիս, որ անգլիական ֆուտբոլը պետք է ինչ-որ բաներ վերցնի գերմանականից:
Լյովը պատասխանել է, որ երկու թիմերի կազմերում էլ խաղը կառուցվում է ոչ միայն գերմանացի, այլև արտասահմանցի ֆուտբոլիստների շուրջը: Նա օրինակ է բերել Ռոբերտ Լևանդովսկիին, Նուրի Շահինին, ապա ցանկացել է արտասանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ազգանունը, սակայն արդյունքում ստացվել է այսպես` Miki… noch was (Միքի… ինչ-որ բան):
Այդ դրվագը տեսանյութի 2:00 րոպեից է:









































